ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են անապահովություն առաջացնել Իրաքում
https://parstoday.ir/hy/news/world-i112918-ԱՄՆ_ն_և_նրա_դաշնակիցները_ձգտում_են_անապահովություն_առաջացնել_Իրաքում
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չարաշահելով Իրաքի ժողովրդի իրական պահանջները, մտադիր են անապահովություն ու անկայունություն առաջացնել այդ երկրում»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 14:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են անապահովություն առաջացնել Իրաքում

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չարաշահելով Իրաքի ժողովրդի իրական պահանջները, մտադիր են անապահովություն ու անկայունություն առաջացնել այդ երկրում»:

Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը թուիթերյան իր էջում գրել է.«ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և Արաբիան օգտվելով բաասականներից ու երկիր ներխուժածներից, մտադիր են տապալել Իրաքի ժողովրդի ընտրյալ կառավարությանը և ճանապարհ հարթել միջամտության համար»:

Ամիր Աբուլլահյանը հավելել է.«Իրաքի ներկա խնդիրները լուծելու համար պետք է ուշադրություն դարձվի ժողովրդի կենսապայմաններին վերաբերող պահանջներին և ամերիկյան զորքը դուրս բերվի այդ երկրից»:

Վերջին օրերի ընթացքում բողոքի ցույցեր են ընթանում Իրաքում: Ցույցերի մասնակիցները բողոքում են հանրային ծառայությունների անմխիթար իրավիճկաի, աշխատատեղերի բացակայության և վարչական կոռուպցիայի դեմ:

Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմեհդին ժողովրդի ցույցերին զուգահեռ, կառավարությունում  մի շարք քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարություն է արել և Իրաքի ժողովրդին խոստումներ է տվել: