Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանը քննադատել է Թրամփին
Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանը Ուկրաինայի նախագահի հետ շփումների հարցով քննադատել է Թրամփին:
Ամերիկյան Wall Street Journal թերթը, կիրակի օրը հղում անելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդի փաստաբան Ռոբերտ Լասկինին, գրել է.«Սոնդլանդն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեների առջև բացահայտել է, որ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում տեղի կունենար, եթե Կիևը համաձայն լիներ հետաքննություն անցկացնել Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ քաղաքական մեղադրանքների վերաբերյալ»:
Ավելի վաղ, ամերիացի դիվանագետ Բիլ Թեյլորն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում ասել էր, որ Թրամփի ու Զելենսկիի հանդիպումը և Ուկրաինային անվտանգության օգնություն ցուցաբերելը պայմանավորված էր Բայդենի և նրա որդու դեմ այդ երկրի կողմից անցկացվող հետաքննությունների շարունակմամբ: