ԱՄՆ.«Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարմինը նետվել է ծովը»
ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ԴՆԹ թեսթի միջոցով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլխի ինքնությունը հաստատվելուց հետո, նրա մարմինը նետվել է ծովը:
Երկուշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ ամերիկյան զորայինների կողմից ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության գործողությունները, նրա ինքնության հաստատման գործընթացը և նրա աճյունի մնացորդները նկարահանվել են, ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մարք Միլլեյը հավելել է.«Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում հրապարակել դրանք»:
ԱՄՆ ժամանակի իշխանությունները 2011 թվականին ևս հայտարարելով, որ սպանել են Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամմա Բեն Լադենին, ասացին թե նրա դին նետել են ծովը:
ՄԱԿ-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի կարող հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի սպանվելու մասին ԱՄՆ-ի տարածած լուրը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ևս չի հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու ամերիկյան գործողության վերաբերյալ տեղեկությունը: