Whats App- ի բողոքն իսրայելական ընկերության կողմից լրտեսության կապակցությամբ
Whats App սոցիալական ցանցը իսրայելական ընկերությանը մեղադրել է լրագրողներին և իրավապաշտպաններին լրտեսելու մեջ:
Համաձայն Կալիֆոռնիայի դաշնային դատարանին ներկայացվածղ Whats App- ի հայցադիմումի ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սիոնիստական ընկերությունը (NSO) փորձել է 1500 սարքերի վրա տեղադրված ծրագրերով, ստանալ օգտատերերի տեղեկությունները: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ամերիկյան CBC News լրատվական գործակալությունը:
Whats App-ի հաղորդագրությունների բաժնի ղեկավար Ուիլ Քաթչարթը գրել է. «Իսրայելական ընկերությունը հայտարարում է, թե սպասարկում է որոշ երկրների կառավարություններին, սակայն նախորդ ամիս, մենք հայտնաբերել ենք ավելի քան 100 իրավապաշտպանների ու լրագրողների, որոնք կիբեր հարձակման են ենթարկվել այդ ընկերության կողմից»:
Whats App- ի բողոքում ասվում է. «Իսրայելական ընկերությունն օգտվելով, Apple և BlackBerry հեռախոսների և Android համակարգ ունեցող հեռախոսների վրա տեղադրված ծրագրերից, գողանում է օգտատորերի տվյալները»: