Լավրով. Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական է
Ռուսաստանի արտգործնախարարն ապօրինի է համարել Սիրիայում ԱՄՆ-ի և նրա ղեկավարած կոալիցիայի մյուս անդամների ներկայությունը:
Երեքշաբթի օրը, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո, Սերգեյ Լավրովն անդրադառնալով Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստի կայացմանը զուգահեռ Աստանայի գործընթացի անդամ երեք երկրների ԱԳ նախարարների նիստի կայացմանն, ասել է. «ԱՄՆ-ի և կոալիցիայի մյուս անդամների ներկայությունը Սիրիայում անօրինական է, և նրանց գործողությունները խախտում են միջազգային իրավունքը»:
Նա հավելել է. «ԻԼԻՊ-ի անդամներից Սիրիայի նավթահորեի պաշտպանության մասին հայտարարությունն արվում է այդ երկրում ԱՄՆ-ի զորուժի ներկայությունն արդարացնելու նպատակով»:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն ունեն Դամասկոսի հրավերով և պաշտոնական թույլտվությամբ:
ԻԻՀ և Ռուսաստանի ռազմական աջակցության շնորհիվ, սիրիական բանակին հաջողվել է պարտության մատնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Սիրիայի պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անօրինական է ուղղված է բնական ռեսուրսները թալանելուն: