ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու սպառնալիքները Իրանի և Դիմադրության նկատմամբ
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի արաբական 6 երկրներ, ընդունել են Իրանի և Դիմադրության խմբերի հետ կապված մի շարք անձնանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում:
Չորեշքաբթի օրը, ԱՄՆ գանձապետական դեպարտամենռւ հայտարարել է, որ Վաշինգտոնը, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ միասին, պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Դիմադրության հետ կապված 25 կազմակերպությունների ու անձանց դեմ:
Հաղորդման համաձայն, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող կենտրոնը, որի անդամ են հանդիսանում ԱՄՆ-ը և վերոնշյալ վեց երկրները, պատժամիջոցներ է սահմանել 25 կազմակերությունների և անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն Իրանի կամ Դիմադրության խմբերի հետ:
Պատժամիջոցների են ենթարկվել նաև Լիբանանի Հեզբոլլահի հետ կապված մի խումբ անձինք:
ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ չի զիջելու ԱՄՆ-ի բռնության ու սպառնալիքների դիմաց: