Մեծ թվով գերտերություններ հրաժարվում են ամերիկյան դոլարից
https://parstoday.ir/hy/news/world-i113041-Մեծ_թվով_գերտերություններ_հրաժարվում_են_ամերիկյան_դոլարից
Համաշխարհային անվտանգության վերլուծության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ մեծ թվով երկրներ սկսել են հրաժարվել իրենց ֆինանսական գործարքներում դոլարի կիրառումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 05:48 Asia/Tehran
  •  Մեծ թվով գերտերություններ հրաժարվում են ամերիկյան դոլարից

Համաշխարհային անվտանգության վերլուծության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ մեծ թվով երկրներ սկսել են հրաժարվել իրենց ֆինանսական գործարքներում դոլարի կիրառումից:

CNN- ի հաղորդման համաձայն, համաշխարհային անվտանգության վերլուծության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Էն Կորնիի խոսքերով. «Մի շարք խոշոր երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիությունը, նպատակ ունեն  հրաժարվել ամերիկյան դոլարից, քանի որ այդ արժույթով փոխանակումների ժամանակ, երկրները պարտավորվում են ենթարկվել ԱՄՆ-ի իրավական համակարգին»:

Կորնին հավելել է, որ Իրանի հետ գործարքները շարունակելը պատճառներից մեկն է, որի համար եվրոպական ընկերությունները ցանկանում են հրաժարվել դոլարից, որպեսզի խուսափեն Վաշինգտոնի կողմից սահմանված տույժերից ու պատժամիջոցներից:

Նա հավելել է, որ չինական յուանի օգտագործումը հում նավթի վաճառքի ժամանակ, վկայում է դոլարի դերի անկման մասին: