ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարությունները՝ պատժամիջոցներինց ազատման ժամկետի երկարաձգման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i113050-ԱՄՆ_ի_պաշտոնատարների_հայտարարությունները_պատժամիջոցներինց_ազատման_ժամկետի_երկարաձգման_մասին
ԱՄՆ-ի պաշտոնատարները հավակնել են, որ Վաշինգտոնը երկարաձգում է Իրանի հետ միջուկային խաղաղանպատակ համագործակցության մասին պատժամիջոցներից ազատման ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 08:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարությունները՝ պատժամիջոցներինց ազատման ժամկետի երկարաձգման մասին

ԱՄՆ-ի պաշտոնատարները հավակնել են, որ Վաշինգտոնը երկարաձգում է Իրանի հետ միջուկային խաղաղանպատակ համագործակցության մասին պատժամիջոցներից ազատման ժամկետը:

Ռոյտերսի հաղորդմամբ ԱՄՆ-ի երկու պաշտոնատարներ, չցանկանալով ներկայանալ, գործակալությանը տված հարցազրույցում  հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը մտադիր է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությունն արգելող պատժամիջոցներից ազատմամբ, ռուսական, չինական ու եվրոպական ընկերություններին, թույլ տալ համագործակցել Իրանի միջուկային օբյեկտների հետ: 

Այս հաղորդման համաձայն ԱՄՆ-ի կառավարությունը հուլիսի 31-ին Իրանի հետ միջուկային խաղաղանպատակ համագործակցության համար պատժամիջոցների 90-օրյա ազատում է սահմանել: 

Անցյալ ուրբաթ օրը, Բլումբերգ գործակալությունը հաղորդել է.«Նեկա դրությամբ քննարկվում է ժամկետի երկարաձգման հարցը»:

Այս պատժամիջոցները ուղղակիորեն թիրախ են դարձնում ԻԻՀ-ին և այս ոլորտում մեղքն ուրիշի վրա բարդելու ցանկացած փորձ, հանրության ուշադրությունը շեղելու նպատակով է կատարվում: 

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել Սպիտակ Տան հակաիրանական պատժամիջոցներին