Եվրոպայի պատասխանն Իրանի կողմից առաջատար ցենտրիֆուգների գործարկմանը
https://parstoday.ir/hy/news/world-i113206-Եվրոպայի_պատասխանն_Իրանի_կողմից_առաջատար_ցենտրիֆուգների_գործարկմանը
Եվրահանձնաժողովը, շարունակելով անտեսել եվրոպական կառավարությունների կողմից ստանձնած պարտավորություններիը, Իրանին կոչ է արել վերանայել «առաջադեմ ցենտրիֆուգների» գործարկուման որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2019 03:59 Asia/Tehran
  • Եվրոպայի պատասխանն Իրանի կողմից առաջատար ցենտրիֆուգների գործարկմանը

Եվրահանձնաժողովը, շարունակելով անտեսել եվրոպական կառավարությունների կողմից ստանձնած պարտավորություններիը, Իրանին կոչ է արել վերանայել «առաջադեմ ցենտրիֆուգների» գործարկուման որոշումը:

Երկուշաբթի օրը, Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Նատանի միջուկային օբյեկտում IR-6 ցենտրիֆուգային մեքենաների ցանցի գործարկման, Իրանին կոչ անելով վերանայել իր որոշումը:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիանչիչը նույնպես հայտարարել է, որ Իրանը պետք է ձեռնպահ մնա քայլերից, որոնք կխախտեն ՀԳՀԾ-ն:

Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասն ի պատասխան Իրանի վերջին քայլի, հայտարարել է, որ ցենտրիֆուգների գործարկումը կվտանգի միջուկային համաձայնությունը:

ՀԳՀԾ-ի եվրոպական կողմն Իրանին մեղադրում է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ, այն պայմաններում, երբ 2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցների վերացումից հետո, որևէ շոշափելի քայլ չձեռնարկեցին իրենց խոստումները կատարելու և միջուկային համաձայնագրով սահմանված Իրանի շահերը ապահովելու ուղղությամբ: