Հարավային Կորեան կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել զարգացնել Սեուլի և Թեհրանի հարաբերությունները:
Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-Ինը ՝ իրանական «Իսլամական հանրապետություն» լրատվական գործակալության ղեկավար Սոյեդ Զիա Հաշեմիի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է. «Մենք աշխատում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:
Հարավային Կորեայի նախագահը հավելել է որ լավատեսորեն է տրամադրված երկու երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը Սեուլում մեկնարկել է Ասիա-խաղաղօվկիանոսյան լրատվական գործակալության (ONA) 17-րդ գլխավոր ասամբլեան: Գործակալությունն ունի 44 անդամ 35 երկրների և համարվում է Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոշորագույն լրատվական գործակալությունը