Մերկելը հանդես է եկել Եվրամիությունում սպառազինությունները զարգացնելու կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i113395-Մերկելը_հանդես_է_եկել_Եվրամիությունում_սպառազինությունները_զարգացնելու_կոչով
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությունում ստեղծել նոր սպառազինական համակարգեր, և զարգացնել հատկապես տանկերն ու ինքնաթիռները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2019 14:53 Asia/Tehran
  • Մերկելը հանդես է եկել Եվրամիությունում սպառազինությունները զարգացնելու կոչով

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությունում ստեղծել նոր սպառազինական համակարգեր, և զարգացնել հատկապես տանկերն ու ինքնաթիռները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հրապարակված տեսաուղերձում ասել է.«Ապագայում, Ֆրանսիան և Գերմանիան, միասնաբար նոր սպառազինական համակարգեր կստեղծեն: Ծրագրում ընդգրկված կլինի ինքնաթիռների ու տանկերի արտադրության նախագիծը»:

Գերմանիայի կանցլերը հավելել է.«Ռազմական բաղադրիչը պետք է ծառայի արտաքին քաղաքականությանը և ԵՄ-ի շրջանակում համագործակցությանը»:

Եվրահանձնաժողովի նախագահ  Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ուրբաթ օրն ասել է.«Միայն փափուկ ուժը բավական չէ, և Եվրամիությունը պետք է սովորի ուժի լեզվին»: