Պուտինի նախազգուշացումը համաշխարհային տնտեսության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ
Ռուսաստանի նախագահը Բրազիլիայում BRICS-ի խմբի հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է. «Ավելի քան երբևէ առևտրի աշխարհում տարածվել է անարդար մրցակցությունը»:
Վլադիմիր Պուտինն ասել է.«Անկասկած ստեղծված իրավիճակում համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի է տուժում անարդար մրցակցությունից, այդ թվում՝ միակողմանի պատժամիջոցներից, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն, և դա խոչընդոտում է երկրների արդար տնտեսական աճին»:
ՌԴ նախագահն ասել է «Նման պայմաններում BRICS- ի երկրները ձեռնարկել են կոնկրետ քայլեր ՝ իրենց տնտեսությունը զարգացնելու և իրենց քաղաքացիների բարեկեցության անկումը կանխելու համար»:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է Սանկտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հուլիսի հանդիպմանը հատուկ տնտեսական ծրագիր պատրաստել՝ BRICS- ի երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Նոյեմբերի 13-ին և 14-ին Բրազիլիայում տեղի ունեցավ BRICS խմբի նիստը, որին մասնակցում էին Բրազիլայի, Հարավային Աֆրիկայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ղեկավարները: