Արգենտինայում երկու հոգևորականների դատապարտել են խուլ երեխաներին բռնության ենթարկելու համար
Արգենտինայում կաթոլիկ եկեղեցու երկու հոգևորականներ դատապարտվել են ավելի քան 40 տարվա ազատազրկման՝ խուլ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար:
Արգենտինայի Մենդոսա քաղաքի դատարանը երկուշաբթի օրը Հորասիո Կորբաչոյին և Նիկոլա Կորրադիին դատապարտել է 45 և 42 տարվա ազատազրկման:
Երկու հոգևորականները մեղադրվում են 2004-2016 թվականներին խուլերի վարժարանում մոտ 20 երեխաների սեռական բռնության ենթարկելու մեջ:
Դատարանի վճռով վարժարանի այգեպանը ևս դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է երեխաների բռնաբարությանը մասնակից լինելու մեջ:
Դատարանից դուրս մի խումբ պատանիներ սպասում էին դատարանի վճռին: Նրանք ի պաշտպանություն զոհերի՝ պլակարդներ էին կրում: Երկու հոգևորականները, ձերբակալմության օրվանից երեք տարի բանտում էին գտնվում:
Հռոմի Պապը կոպիտ վերաբերմունքի, համասեռականության և նույնիսկ մանկապղծության մեջ մեղադրվող մի խումբ կաթոլիկ հոգևորականների զրկել է հոգևոր կոչումից: