ՀԱՊԿ-ն աջակցում է Պարսից ծոցի վերաբերյալ Ռուսաստանի գաղափարին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները կարևորել են Պարսից ծոցի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի գաղափարի պոտենցիալը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Մոսկվայում տեղակայված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը հրապարակած համատեղ հաղորդագրության մեջ աջակցելով Պարսից ծոցում հավաքական անվտանգության երաշխավորմանն ուղղված Ռուսաստանի առաջարկած գաղափարին, բոլոր կողմերին կոչ են արել ինքնազսպվածություն պահպանել և քայլեր ձեռնարկել լարվածությունների մեղմացման և փոխվստահության հաստատման ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Պարսից ծոցի ներկա իրավիճակի կապակցությամբ, քանի որ Պարսից ծոցի ներկա իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որից առավելաբար կտուժեն հակամարտող երկրները և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը:
ՌԴ ԱԳ նախարարությունը հուլիսի 23 ներկայացրել է առաջարկություն, որով կոչ է արել ձևավորել մի խումբ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցով միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար: