Էրդողան.«Իսրայելը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»
Թուրքիայի նախագահը քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը, ասել է. «Սիոնիստական ռեժիմը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը Ստամբուլի «Կոնգրես» կենտրոնում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական ու առևտրի կոմիտեի նիստում ունեցած ելույթում կրկնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը փոխելու կոչը, հավելել է.«Խորհրդի մշտական անդամներից և ոչ մեկը մուսուլմանական երկիր չէ, ու նրանք ողջ աշխարհի համար որոշում են ընդունում: Այս անարդար համակարգը չպետք է շարունակվի»:
Քննադատելով Սիոնիստական ռեժիմի օկուպացիան և ոճրագործությունները, Էրդողանը հստակեցրել է.«Իսրայելը բոլորովին չի հարգում պաղեստինցիների ապրելու, գույքի ու աշխատանքի իրավունքը և վտանգի տակ է դրել տարածաշրջանի ու աշխարհի ապագան»:
Անուղղակորեն զգուշացնելով ԱՄՆ-ին և այն երկրներին որոնք բռնագրավված Երուսաղեմը ճանաչում են որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և համաձայնել են իրենց դեսպանատները Թել Աիվից տեղափոխել այդ քաղաք, Էրդողանն ասել է.«Նրանք մեծ սխալ են թույլ տվել»: