Ֆեդերիկա Մոգերինին հեռանում է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի պաշտոնից
Դեկտեմբեր 01, 2019 08:48 Asia/Tehran
Ֆեդերիկա Մոգերինին Թուիթերում արած գրառման մեջ հայտարարել է, որ հեռանում է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի պաշտոնից:
Մոգերինին գրել է. «5 տարի տևած ինտենսվիվ աշխատանքից հետո, իմ պաշտոնավարման ժամկետն ավարտվել է»:
Նա հավելել է. «Իմ գրասենյակը և պարտականությունները հանձնում եմ ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավար Ջոզեֆ Բորելին»:
Չորեքշաբթի օրը, Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը կարևորել է Իրանի միջուկային գործարքի կողմերի միջև միասնության պահպանումը:
Մոգերինին հավելել է, որ ԵՄ-ը հավատարիմ է մնում դիվանագիտական արժեքներին և հավատում ՀԳՀԾ-ի անվտանգության պահպանմանը, ջանքեր գործադրելով համաձայնագրի կողմերի միջև միասնության պահպանման ուղղությամբ:
Պիտակ