ԱՄՆ-ը բացասաբար է ազդում աշխարհի կայուն զարգացման վրա
Գազ արտահանող երկրների ֆորումի (Գազային ՕՊԵԿ-ի) 5-րդ գագաթաժողովում Իրանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները և միակողմանի քայլերը վտանգել են էներգետիկ անվտանգությունը և բացասաբար են ազդել աշխարհի կայուն զարգացման վրա»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի 5-րդ գագաթաժողովում, Իրանի ներկայացուցիչ Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Ադելին նշել է.«Գազ արտահանող երկրների ֆորումի որոշ անդամներ, ինչպես Ռուսաստանը, Վենեսուելան և Իրանը, դարձել են ԱՄՆ-ի թշնամական պատժամիջոցների զոհը և այդ պատժամիջոցներն սպառնում են բոլոր անդամ երկրների շահերին»:
Նշելով, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները և միակողմանի քայլերը հակադրվում են միջազգային իրավունքին ու մարդու իրավունքների սկզբունքներին, Ադելին հստակեցրել է. «Անկախ երկրները պետք է փորձեն կիրառել այլ տարբերակներ և անվտանգության մեխանիզմներ, ինչպես՝ թվային արժույթի ու արտարժույթների տեխնոլոգիայի արդյունավետ օգտագործման միջոցով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել պատժամիջոցների ավերիչ ազդեցությունները նվազեցնելու համար:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 28-29-ին Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում անցկացվեց Գազ արտահանող երկրների ղեկավարների 5-րդ գագաթաժողովը: