Ռոհանի.«ԱՄՆ-ը ահաբեկիչ ու մարդասպան է»
https://parstoday.ir/hy/news/world-i114127-Ռոհանի._ԱՄՆ_ը_ահաբեկիչ_ու_մարդասպան_է
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ սահմանած ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Միացյալ նահանգներն ահաբեկիչ ու մարդասպան է»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 13:30 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ը ահաբեկիչ ու մարդասպան է»

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ սահմանած ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Միացյալ նահանգներն ահաբեկիչ ու մարդասպան է»:

Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով Թեհրանում մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ կիրառելով նպատակ ունի Իրանի ժողովրդին ծնկի բերել»:

Ռոհանին հստակեցրել է.«Չնայած տնտեսական ծանր ճնշումներին և անարդար պատժամիջոցներին, Իրանի  ժողովուրդը պահպանեց իր արժանապատվությունը, դիմակայեց դժվարություններին և  անցնելով այդ ամենի միջով, հաղթեց»:  

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: