Ռոհանի.«ԱՄՆ-ը ահաբեկիչ ու մարդասպան է»
Դեկտեմբեր 03, 2019 13:30 Asia/Tehran
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ սահմանած ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Միացյալ նահանգներն ահաբեկիչ ու մարդասպան է»:
Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով Թեհրանում մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ը աննախադեպ պատժամիջոցներ կիրառելով նպատակ ունի Իրանի ժողովրդին ծնկի բերել»:
Ռոհանին հստակեցրել է.«Չնայած տնտեսական ծանր ճնշումներին և անարդար պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդը պահպանեց իր արժանապատվությունը, դիմակայեց դժվարություններին և անցնելով այդ ամենի միջով, հաղթեց»:
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
Պիտակ