Շինզո Աբե.«Ճապոնիան շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին»
Ճապոնիայի վարչապետն ասել է. «Տոկիոն շարունակում է աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և այս միջազգային պայմանագրի հետ կապված խնդիրների կարգավորման համար կշարունակի իր դիվանագիտական դերակատարությունը»:
Երեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրան կատարած իր ուղևորությանը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ու ԻԻՀ նախագահի հետ հանդիպումներին Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ողջունել է երկու երկրների միջև շարունակական քաղաքական խորհրդակցությունները:
Էրաղչին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը փոխանցելով Ճապոնիայի վարչապետին, ասել է.«Պատժամիջոցների վերացման դեպքում, Իրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը»:
Էրաղչին հավելել է.«Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով, Իրանը բոլոր այն երկրներին, որոնք ազդվում են Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի իրադարձություններից, կոչ է արել աջակցել «Հույսի կոալիցիա»-ին, կամ՝ Հորմուզի նեղուցի նախաձեռնությանը»: