Չինաստանում սահմանափակումներ են կիրառվել ամերիկացի դիվանագետների նկատմամբ
Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, հայտարարել է այդ երկրում գտնվող ամերիկացի դիվանագետների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:
Չինաստանի կառավարությունն այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սահմանափակումներ կրիրառեց չինացի դիվանագետների նկատմամբ: Այսուհետև, Չինաստանում գտնվող ամերիկացի դիվանագետներն ադդ երկրի որևէ պաշտոնյայի հետ հանդիպումից առաջ, այդ մասին պետք է տեղեկացնեն ԱԳ նախարարությանը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս քայը պատասխան է հոկտեմբերին ԱՄՆ-ի կողմից կիրառված սահմանափակումներին, որոնց համաձայն, չինացի դիվանագետները պարտավոր են նախապես տեղեկացնել պաշտոնյաների հետ իրենց հանդիպումների և կրթական ու հետազոտական կենտրոններ այցելությունների մասին»:
Նա հավելել է, որ այսուհետ, ամերիկացի դիվանագետները պարտավոր են առնվազն 5 օր առաջ տեղեկացնել իրենց բոլոր հանդիպումների մասին: