Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին
ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքելով այդ երկրի ընկերությունների ու քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ընդգծել է.«Այդ պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու»:
Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ»-ը, ՌԴ ԱԳ նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր քայլերը քաղաքական բնույթ են կրում և դրանք իրականանում են Մոսկվայի դեմ Վաշինգտոնի ջանքերի շրջանակում»:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կիբեր-անվտանգության հետ կապված պատժամիջոցներ է սահմանել ՌԴ և Ուկրաինայի 17 քաղաքացիների և 7 ռուսական ընկերությունների դեմ:
Վաշինգտոնը Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների մեղադրել է հաքերության և ինտերնետային վիրուսներ տարածելու միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար գողանալու մեջ: