Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i114269-Ռուսաստանն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին
ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքելով այդ երկրի ընկերությունների ու քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ընդգծել է.«Այդ պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 08:12 Asia/Tehran
  • Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին

ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքելով այդ երկրի ընկերությունների ու քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ընդգծել է.«Այդ պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու»:

Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ»-ը, ՌԴ ԱԳ նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր քայլերը քաղաքական բնույթ են կրում և դրանք իրականանում են Մոսկվայի դեմ Վաշինգտոնի ջանքերի շրջանակում»:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կիբեր-անվտանգության հետ կապված պատժամիջոցներ է սահմանել ՌԴ և Ուկրաինայի 17   քաղաքացիների և 7 ռուսական ընկերությունների դեմ: 

Վաշինգտոնը Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների մեղադրել է  հաքերության և ինտերնետային վիրուսներ տարածելու միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար գողանալու մեջ: