Ռուսաստանը պատրաստ է գազ արտահանել Ուկրաինա
ՌԴ-ի վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան կվերսկսի գազի արտահանումն Ուկրաինա, բոլոր հիմնական պայմանների շուրջ պայմանավորվելուց հետո:
Շին Հուա լրատվական գործակալությունը, կիրակի օրը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Մենք պետք է քննարկենք գազի տրանզիտի հետ կապված կարևոր հարցերը: Այնուհետև, մենք կվերսկսենք Ուկրաինայի հետ համագործակցությունն այդ թվում նաև գազի տրանզիտի շուրջ»:
Մեդվեդևը հավելել է. «Ուկրաինան միացել է գազի վերաբեյալ ԵՄ օրենսդրությանը և Մոսկվան պատրաստ է օրենքի շրջանակում համագործակցել այդ երկրի հետ»:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի վերջին:
Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերությունները լարվեցին մասնավորապես Ղրիմի թերակղզու շուրջ 2014թ կայացած հանրաքվեից հետո, որի արդյունքում, թերակղզին միացավ Ռուսաստանին: