Հիրոսիմայում G7-ի ԱԳ նախարարների անվտանգությունը կապահովեն 4500 ոստիկաններ
Ապրիլ 09, 2016 13:18 Asia/Tehran
Ճապոնական Հիրոսիմայում ապրիլի 10-11-ը G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ անվտանգությունը կապահովեն 4300 ոստիկաններ՝ հայտնում է NHK հեռուստաընկերությունը։
Այսօրվանից քաղաքում, հատկապես հյուրանոցի շրջանում, որտեղ պետք է անցկացվեն հիմնական միջոցառումները, ինչես նաև Խաղաղության այգում, որտեղ այցելությունը մտնում է հանդիպման ծրագրի մեջ, ձեռնարկվել են անվտանգության բարձր միջոցառումներ։
Հյուրանոց տանող ճանապարհներին տեղադրվել են հսկիչ-անցակետեր։
Նշենք, որ մայիսին Միե պրեֆեկտուրայում կանցկացվի G7-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Ընթացիկ տարում Ճապոնիան հերթականության շրջանակում դարձել է G7-ի նախագահող երկիրը։
Պիտակ