Դեկտեմբեր 14, 2019 11:04 Asia/Tehran
  • Մոսկվան արձագանքել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

Արձագանքելով Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը, Մոսկվան հայտարարել է, որ պատժամիջոցներ սահամանելով, միությունն իրեն է վնասում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը,  Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ուրբաթ օրը լրագրողներին ասել է.«Եվրամիությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարաձգում է պատժամիջոցները: Անկեղծ ասած մենք այլ բան չէինք էլ  սպասում»: 

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է.«Միությունն  այդ պատժամիջոցներով իր տնտեսությանն է վնասում»:

Բրյուսելն ուրբաթ օրը հայտարարել է.«Ղրիմի թերակղզին Ռուսաստանի  կցելու պատճառով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձվգել են»:

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նախորդ փուլի ժամկետն ավարտվելու է 2020 թվականին:

Կրեմլը հայտարարում է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին, տեցի է ունեցել քվեարկության արդյունքում:

Պիտակ