Մոսկվան արձագանքել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/world-i114553-Մոսկվան_արձագանքել_է_Եվրամիության_հակառուսական_պատժամիջոցների_երկարաձգմանը
Արձագանքելով Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը, Մոսկվան հայտարարել է, որ պատժամիջոցներ սահամանելով, միությունն իրեն է վնասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2019 07:34 Asia/Tehran
  • Մոսկվան արձագանքել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

Արձագանքելով Եվրամիության հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը, Մոսկվան հայտարարել է, որ պատժամիջոցներ սահամանելով, միությունն իրեն է վնասում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը,  Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ուրբաթ օրը լրագրողներին ասել է.«Եվրամիությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարաձգում է պատժամիջոցները: Անկեղծ ասած մենք այլ բան չէինք էլ  սպասում»: 

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է.«Միությունն  այդ պատժամիջոցներով իր տնտեսությանն է վնասում»:

Բրյուսելն ուրբաթ օրը հայտարարել է.«Ղրիմի թերակղզին Ռուսաստանի  կցելու պատճառով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձվգել են»:

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նախորդ փուլի ժամկետն ավարտվելու է 2020 թվականին:

Կրեմլը հայտարարում է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին, տեցի է ունեցել քվեարկության արդյունքում: