Լոնդոնում Իրանի դեսպան. «Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»
https://parstoday.ir/hy/news/world-i114701-Լոնդոնում_Իրանի_դեսպան._Եվրոպացիները_պետք_է_բարեփոխեն_Իրանի_հետ_առևտրի_պայմանները
Նշելով, որ եվրոպացիները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն Իրանի հետ Եվրոպայի առևտրի INSTEX մեխանիզմը գործարկելու ուղղությամբ, Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 14:10 Asia/Tehran
  • Լոնդոնում Իրանի դեսպան. «Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»

Նշելով, որ եվրոպացիները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն Իրանի հետ Եվրոպայի առևտրի INSTEX մեխանիզմը գործարկելու ուղղությամբ, Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»:

Համիդ Բաիդինեժադը լրագրողներին տված հարցազրույցում հավելել է.«Եթե եվրոպացիները չկատարեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները, Իրանը կշարունակի ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների կրճատումը»:

Նշելով, որ Իրանը և Բրիտանիան սկզբունքային տարաձայնություններ ունեն տարածաշրջանում, Բաիդինեժադը նշել է. «Բրիտանիան ներկայություն ունի արևմտյան Ասիայում, սակայն Իրանը  համոզված է, որ արտասահմանյան երկրների ներկայությունը տարածաշրջանում չի նպաստի   տարածաշրջանի անվտանգությանը»:

Լոնդոնում Իրանի դեսպանը հստակեցրել է. «Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովվեն այս տարածաշրջանի երկրները»: