Լոնդոնում Իրանի դեսպան. «Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»
Նշելով, որ եվրոպացիները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն Իրանի հետ Եվրոպայի առևտրի INSTEX մեխանիզմը գործարկելու ուղղությամբ, Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Եվրոպացիները պետք է բարեփոխեն Իրանի հետ առևտրի պայմանները»:
Համիդ Բաիդինեժադը լրագրողներին տված հարցազրույցում հավելել է.«Եթե եվրոպացիները չկատարեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները, Իրանը կշարունակի ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների կրճատումը»:
Նշելով, որ Իրանը և Բրիտանիան սկզբունքային տարաձայնություններ ունեն տարածաշրջանում, Բաիդինեժադը նշել է. «Բրիտանիան ներկայություն ունի արևմտյան Ասիայում, սակայն Իրանը համոզված է, որ արտասահմանյան երկրների ներկայությունը տարածաշրջանում չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»:
Լոնդոնում Իրանի դեսպանը հստակեցրել է. «Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովվեն այս տարածաշրջանի երկրները»: