Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ տիեզերքը ռազմականացնելու կապակցությամբ
Ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից ազգային ինքնապաշտպանության մասին օրենքի ընդունման և տիեզերական ուժերի ստեղծման որոշման, Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ մտահոգված է տիեզերքը ռազմականացնելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ:
Global Times-ի հաղորդման համաձայն, Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ներկա պայմաններում, աճել է տիեզերական ուժերի և տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ փաստաթղթի շուրջ բանակցությունների անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ը 2020թ ռազմական բյուջեում 20 միլիաարդ դոլար է հատկացրել տիեզերական ուժերի ձևավորմանը: Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հայտարարել է. «ԱՄՆ-ի ԶՈՒ տիեզերական ստորաբաժանումը բարձրացնելու է ոչ միայն իր պաշտպանական, այլ նաև հաձակողական հնարավորությունները»: