Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ տիեզերքը ռազմականացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i114736-Չինաստանը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին_տիեզերքը_ռազմականացնելու_կապակցությամբ
Ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից ազգային ինքնապաշտպանության մասին օրենքի ընդունման և տիեզերական ուժերի ստեղծման որոշման, Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ մտահոգված է տիեզերքը ռազմականացնելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 14:24 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ տիեզերքը ռազմականացնելու կապակցությամբ

Ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից ազգային ինքնապաշտպանության մասին օրենքի ընդունման և տիեզերական ուժերի ստեղծման որոշման, Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ մտահոգված է տիեզերքը ռազմականացնելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ:

Global Times-ի հաղորդման համաձայն, Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ներկա պայմաններում, աճել է տիեզերական ուժերի և տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ փաստաթղթի շուրջ բանակցությունների անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ը 2020թ ռազմական բյուջեում 20 միլիաարդ դոլար է հատկացրել տիեզերական ուժերի ձևավորմանը: Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հայտարարել է. «ԱՄՆ-ի ԶՈՒ տիեզերական ստորաբաժանումը բարձրացնելու է ոչ միայն իր պաշտպանական, այլ նաև հաձակողական հնարավորությունները»: