Եվրոպան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i114756-Եվրոպան_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_ժամկետը
Եվրոպայի խորհուրդը տեղեկացրել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ժամկետը ևս վեց ամսով երկարացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 12:51 Asia/Tehran
  • Եվրոպան երկարաձգել է Ռուսաստանի դեմ  պատժամիջոցների ժամկետը

Եվրոպայի խորհուրդը տեղեկացրել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ժամկետը ևս վեց ամսով երկարացման մասին:

Հինգշաբթի օրը, Եվրախորհուրդը հայտարարել է, թե  հաշվի առնելով, որ Մինսկի համաձայնագիրը ամբողջությամբ չի գործադրվել,  հուրդը որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները :

Եվրախորհուրդը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և եվրոպական այլ երկրների առաջնորդները  վերահաստատել են  Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Միսնեկի համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունը:

Մինսկի համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման նպատակով:

2014 թվականին կայացած հանրաքվեի արդյունքում, Մոսկվան Ղրիմի թերակղզին կցեց Ռուսաստանի տարածքին: Եվրախորհուրդը այդ պատրվակով բազմիցս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: