Չինաստանի ՊՆ խոսնակն անդրադարձել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությանը
https://parstoday.ir/hy/news/world-i114969-Չինաստանի_ՊՆ_խոսնակն_անդրադարձել_է_Իրանի_Չինաստանի_և_Ռուսաստանի_համատեղ_զորավարժությանը
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը չորս օր տևողությամբ համատեղ զորավարժություն կանցկացնեն 2019թ․ դեկտեմբերի 27-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և Օման ծովում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 13:11 Asia/Tehran
  • Չինաստանի ՊՆ խոսնակն անդրադարձել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությանը

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը չորս օր տևողությամբ համատեղ զորավարժություն կանցկացնեն 2019թ․ դեկտեմբերի 27-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և Օման ծովում»:

Չինաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Վու Չիանը  հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում նշել է.«Չինաստանի ռազմածովային ուժերը «Շին Շինգ» ականակիր նավով կմասնակցեն քառօրյա զորավարժությանը»:

Չինաստանի ՊՆ խոսնակը հավելել է.«Ռուսաստանի ռազմածովային ուժերը երեք նավերով կմասնակցեն այդ զորավարժությանը»:

Հնդկական օվկիանոսում և Օման ծովում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության նպատակն այդ տարածաշրջանի ջրերում միջազգային առևտրի անվտանգության ամրապնդումն է: