Չինաստանի ՊՆ խոսնակն անդրադարձել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությանը
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը չորս օր տևողությամբ համատեղ զորավարժություն կանցկացնեն 2019թ․ դեկտեմբերի 27-ին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և Օման ծովում»:
Չինաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Վու Չիանը հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում նշել է.«Չինաստանի ռազմածովային ուժերը «Շին Շինգ» ականակիր նավով կմասնակցեն քառօրյա զորավարժությանը»:
Չինաստանի ՊՆ խոսնակը հավելել է.«Ռուսաստանի ռազմածովային ուժերը երեք նավերով կմասնակցեն այդ զորավարժությանը»:
Հնդկական օվկիանոսում և Օման ծովում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության նպատակն այդ տարածաշրջանի ջրերում միջազգային առևտրի անվտանգության ամրապնդումն է: