Պեկինը սպառնում է Վաշինգտոնին
Դատապարտելով չինական ընկերությունների զարգացմանը խոչընդոտող ԱՄՆ-ի ռազմական բյուջեի մասին օրինագծի մի կետը, Չինաստանի կառավարությունը Վաշինգտոնին սպառնացել է հակադարձ քայլերով:
Անցած շաբաթ ստորագրված ԱՄՆ Պաշտպանության նախարարության բյուջեն արգելում է դաշնության բյուջեի օգտագործումը չինական ընկերություններից վագոններ և էլեկտրական ավտոբուսներ գնելու համար:
Հակադարձելով Պենտագոնի այդ քայլին, Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Պեկինը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի այդ քայլին և ամեն ինչ կանի չինական ընկերությունների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար»:
Ի դեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս միջամտողական քայլի դիմելով, ստորագրել է հոնգկոնգցի բողոքարարներին պաշտպանելու վերաբերյալ Կոնգրեսի ընդունած երկու օրինագիծ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջերս Չինաստանի պաշտոնատարների դեմ պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանի ինքնավար տարածքում ույղուրների մարդու իրավունքները խախտելու պատրվակով:
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային առճակատումը սկսվել է 2018 թվականի մարտին և դեռ շարունակվում է: