Գլոբալ խաղաղությանն հաստատումն Իրան-ՌԴ-Չինաստան համատեղ զորավարժութան կարևորագույն նպատակը
https://parstoday.ir/hy/news/world-i115006-Գլոբալ_խաղաղությանն_հաստատումն_Իրան_ՌԴ_Չինաստան_համատեղ_զորավարժութան_կարևորագույն_նպատակը
Չինաստանի ՊՆ-ի խոսնակը հայտարարել է, որ գլոբալ խաղաղությունն Իրան-ՌԴ-Չինաստան ծովային համատեղ զորավարժութան անցկացման կարևորագույն նպատակն է:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 14:21 Asia/Tehran
  • Գլոբալ խաղաղությանն հաստատումն Իրան-ՌԴ-Չինաստան համատեղ զորավարժութան կարևորագույն նպատակը

Չինաստանի ՊՆ-ի խոսնակը հայտարարել է, որ գլոբալ խաղաղությունն Իրան-ՌԴ-Չինաստան ծովային համատեղ զորավարժութան անցկացման կարևորագույն նպատակն է:

Ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Չինաստանի ACNS կայքին տված հարցազրույցում Վու Չիանը, անդրադառնալով Իրանի-ՌԴ-Չինաստան ծովային համատեղ զորավարժության մեկնարկին, ասել է.«Զորավարժությունն անցկացվում է գլոբալ խաղաղությանը, ծովային անվտանգությանը և ապագայի ընդհանուր տեսիլքով ծովային հասարակության ստեղծմանը առավել քան երբևէ աջակցելու նպատակով»:

Չինաստանի ՊՆ-ի խոսնակը նշել է, որ զորավարժության մյուս նպատակն Իրանի ու ՌԴ-ի ծովուժերի հետ այս երկրի ծովուժի համագործակցությունների ու փոխանակումների խորացումն է: Նա հավելել է.«Այս զորավարժությունը ռազմական փոխանակում է, որ իրականացվել է ըստ միջազգային օրենքների ու կանոնադրությունների»:

«Համագործակցության ու հավաքական միասնության ստվերի ներքո խաղաղություն, բարեկամություն և կայուն անվտանգությունը» ուղերձով Իրանի, ՌԴ-ի և Չինստանի համատեղ զորավարժությունը մեկնարկել է ուրբաթ դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում և Օմանի ծովում: Զորավարժությունը տևելու է 4 օր: