Գլոբալ խաղաղությանն հաստատումն Իրան-ՌԴ-Չինաստան համատեղ զորավարժութան կարևորագույն նպատակը
Չինաստանի ՊՆ-ի խոսնակը հայտարարել է, որ գլոբալ խաղաղությունն Իրան-ՌԴ-Չինաստան ծովային համատեղ զորավարժութան անցկացման կարևորագույն նպատակն է:
Ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Չինաստանի ACNS կայքին տված հարցազրույցում Վու Չիանը, անդրադառնալով Իրանի-ՌԴ-Չինաստան ծովային համատեղ զորավարժության մեկնարկին, ասել է.«Զորավարժությունն անցկացվում է գլոբալ խաղաղությանը, ծովային անվտանգությանը և ապագայի ընդհանուր տեսիլքով ծովային հասարակության ստեղծմանը առավել քան երբևէ աջակցելու նպատակով»:
Չինաստանի ՊՆ-ի խոսնակը նշել է, որ զորավարժության մյուս նպատակն Իրանի ու ՌԴ-ի ծովուժերի հետ այս երկրի ծովուժի համագործակցությունների ու փոխանակումների խորացումն է: Նա հավելել է.«Այս զորավարժությունը ռազմական փոխանակում է, որ իրականացվել է ըստ միջազգային օրենքների ու կանոնադրությունների»:
«Համագործակցության ու հավաքական միասնության ստվերի ներքո խաղաղություն, բարեկամություն և կայուն անվտանգությունը» ուղերձով Իրանի, ՌԴ-ի և Չինստանի համատեղ զորավարժությունը մեկնարկել է ուրբաթ դեկտեմբերի 27-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում և Օմանի ծովում: Զորավարժությունը տևելու է 4 օր: