Դեկտեմբեր 30, 2019 17:16 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն զգուշացրել է Թուրքիային

Արժույթի Միջազգային Հիմնադրամն այսօր հայտարարել է.«Թուրքիան չափազանցության է գնացել դրամավարկային քաղաքականության իրագործման հարցում»: Հիմնադրամն Անկարային կոչ է արել համոզված լինել, որ դրամավարկային քաղաքականությունը շարունակում է մնալ քաղաքականության մշակման ծանրության կենտրոնը:

Հիմնադրամը նշել է, որ Թուրքիան արժույթի բնագավառում ավելի կայուն դրամական մոտեցում ցուցաբերելու կարիք ունի, հավելելով. «Չնայած վերջերս դրամավարկային քաղաքականությունները այդ երկրի տնտեսական վիճակի համեմատական բարելավման պատճառ են դարձել, սակայն կառավարության ֆինանսական դեֆիցիտը զգալիորեն աճել է»:

Մյուս կողմից  Թուրքիայում տոկոսադրույքն արագ տեմպերով նվազում է, ընդ որում, որոշ փորձագետներ և տնտեսագետներ զգուշացրել են դրա հետևանքների կապակցությամբ:

2019 թվականի հուլիսին, Կենտրոնական բանկի նոր տնօրենի նշանակումից հետո, այդ բանկը 12 տոկոսով նվազեցրել է տոկոսադրույքը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոսել  է տոկոսադրույքն  ավելի շատ նվազեցնելու անհրաժեշտության մասին: 

Պիտակ