Ռուսաստանը և ՄԱԿ-ն արձագանքել են Սուլեյմանիի սպանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i115224-Ռուսաստանը_և_ՄԱԿ_ն_արձագանքել_են_Սուլեյմանիի_սպանությանը
ՄԱԿ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանումների հրամանատարի սպանությունը համարել է որպես ապօրինի և միջազգային իրավունքը խախտող քայլ:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հունվար 03, 2020 16:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը և ՄԱԿ-ն արձագանքել են Սուլեյմանիի սպանությանը

ՄԱԿ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանումների հրամանատարի սպանությունը համարել է որպես ապօրինի և միջազգային իրավունքը խախտող քայլ:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը ուրբաթ օրը Թվիթերում գրել է.«Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մահդիի  Ալ-Մոհանդեսի նպատակային սպանությունը անօրինական է և խախտում է միջազգային իրավունքը»:

Կալամարը գրել է , որ ԱԹՍ-երի և այլ սարքավորումների օգտագործումը նպատակային սպանության համար, օրինական չէ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանումների հրամանատար Ղասեմ Սուլեյմանին , անկեղծորեն ծառայել է Իրանի ազգային շահերին:

Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ Կասաչևն հայտարարել է, որ Իրանի վճռական արձագանքը և պատասխանը  երկար սպասեցնել չեն տա: