Ռուսաստանն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի քայլը վտանգավոր չէ
https://parstoday.ir/hy/news/world-i115358-Ռուսաստանն_ընդգծել_է_որ_ՀԳՀԾ_ի_շրջանակում_Իրանի_քայլը_վտանգավոր_չէ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման քայլը վտանգավոր չէ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 07, 2020 04:49 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի քայլը վտանգավոր չէ

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման քայլը վտանգավոր չէ:

Երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ,  նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ միջուկային գործարքին և պատրաստ է համագործակցել դրա գործադրման հարցում: Հաղորդագրության մեջ ասված է. «Իրանի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը և ուրանի հարստացման հետ կապված բոլոր սահմանափակումների վերացումը չի սպառնում ատոմային զենքի չտարածմանը»:

Կիրակի երեկոյան, Իրանի կառավարությունը հայտարարեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք կրճատման մասին: Մինչ այս Իրանի  փոխհատուցող քայլերն արվել են իր իրավունքների շրջանակում և իրավիճակը կարող էր փոխել միայն Եվրոպան՝ կատարելով իր ստանձնած պխարտավորությունները: