Մոսկվան կարևորել է ՀԳՀԾ-ի կայուն իրագործման անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարությունը, հերթական անգամ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ով ստանձնած իրր պարտավորությունների կրճատման Իրանի 5-րդ քայլը վտանգավոր չէ, ՀԳՀԾ-ն ստորագրած երկրներին կոչ է արել նախադրյալներ ստեղծել այս համաձայնության կայուն իրագործումը վերսկսելու համար:
ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է.«Մենք մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում չլքել ՀԳՀԾ-ով սահմանված ճանապարհը և նախադրյալներ ստեղծել համաձայնագրի կայուն իրագործման վերսկսման համար»:
ՌԴ ԱԳ նախարարությունը հերթական անգամ անդրադառնալով Համատեղ գործողությունների համապափակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի 5-րդ քայլին, հայտարարել է.«Ուրանի հարստացման շրջանակում կարողությունների զարգացման ոլորտում ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանափակությունները մի կողմ դնելու Իրանի քայլերը, սպառնալիք չեն միջուկային զենքերի տարածման ոլորտում»:
Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը կիրակի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ չեղարկում է ուրանի հարստացման, հարստացված նյութերի քանակի և հետազոտության ու զարգացման ոլորտներում սահմանված սահմանափակումները: