Բրիտանիայի ԱԳ նախարար.«Դեռևս հնարավորություն կա փրկել ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/world-i115506-Բրիտանիայի_ԱԳ_նախարար._Դեռևս_հնարավորություն_կա_փրկել_ՀԳՀԾ_ն
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է.«Դեռևս հնարավորություն կա փրկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2020 14:51 Asia/Tehran
  • Բրիտանիայի ԱԳ նախարար.«Դեռևս հնարավորություն կա փրկել ՀԳՀԾ-ն»

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է.«Դեռևս հնարավորություն կա փրկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը»:

Հինգշաբթի օրը Վաշինգտունում իր ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման շրջանակում BBC-ին տված հարցազրույցում, Դոմինիկ Ռոբն ասել է.«Մենք ևս մեր ամերիկցի ու եվրոպացի գործընկերների նման, կանխելու ենք միջուկային զենքին Իրանի հասանելիությունը»:

Չանդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունների հարցում եվրոպացիների թերացմանը, Բրիտանիայի ԱԳ նախարարն անդրադարձել է համաձայնության շրջանակներում Թեհրանի կողմից իր պարտավորությունների նվազեցմանը և Իրանին կոչ է արել լիարժեք գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները:

Ի պատասխան եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունների չգործադրման, կիրակի օրը Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով պարտավորությունների նվազեցման 5-րդ քալը: