Պոմպեոյին զայրացրել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակումը
ԱՄՆ պետքարտուղարը, զայրացած է Բաղդադի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա հարձակման կապակցությամբ, և Իրաքի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակման պատասխանատուներին:
Երկուշաբթի ,ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Բաղդադի հյուսիսում գտնվող Բալադ ավիաբազայի ուղղությամբ կատարված հրթիռային հարձակմանը Թվիթերում գրել է.«Ես վրդովված եմ իրաքյան ռազմակայանի վրա ևս մեկ հրթիռային հարձակման մասին լուրերից և հույս ունեմ, որ վիրավորները հնարավորինս շուտ կապաքինվեն»:
ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ հարձակումը այն խմբերի գործն է, որոնք հավատարիմ չեն Իրաքի կառավարությանը:
Իրաքյան լրատվական աղբյուրները հայտնում են, որ ութ հրթիռ է արձակվել Բաղդադի հյուսիսում գտնվող Բալադ ավիաբազայի ուղղությամբ: Այս հրթիռային հարձակման արդյունքում վիրավորվել են մի քանի զինծառայողներ:
Ռազմաբազայում տեղակայված են իրաքյան ու ամերիկյան ուժեր: