Պոմպեոյին զայրացրել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i115616-Պոմպեոյին_զայրացրել_է_Իրաքում_ԱՄՆ_ռազմաբազայի_վրա_հրթիռային_հարձակումը
ԱՄՆ պետքարտուղարը, զայրացած է Բաղդադի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա հարձակման կապակցությամբ, և Իրաքի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակման պատասխանատուներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2020 12:30 Asia/Tehran
  • Պոմպեոյին զայրացրել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա հրթիռային հարձակումը

ԱՄՆ պետքարտուղարը, զայրացած է Բաղդադի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա հարձակման կապակցությամբ, և Իրաքի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակման պատասխանատուներին:

Երկուշաբթի ,ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Բաղդադի հյուսիսում գտնվող Բալադ ավիաբազայի ուղղությամբ կատարված հրթիռային հարձակմանը Թվիթերում գրել է.«Ես վրդովված եմ իրաքյան ռազմակայանի վրա ևս մեկ հրթիռային հարձակման մասին լուրերից և հույս ունեմ, որ վիրավորները հնարավորինս շուտ կապաքինվեն»:

ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ հարձակումը այն խմբերի գործն է, որոնք հավատարիմ չեն Իրաքի կառավարությանը:

Իրաքյան լրատվական աղբյուրները հայտնում են, որ ութ հրթիռ է արձակվել Բաղդադի հյուսիսում գտնվող Բալադ ավիաբազայի ուղղությամբ: Այս հրթիռային հարձակման արդյունքում վիրավորվել են մի քանի զինծառայողներ:

Ռազմաբազայում տեղակայված են իրաքյան ու ամերիկյան ուժեր: