Եվրոպական եռյակի Արտաքին գործերի նախարարները սատարում են ՀԳՀԾ-ին
Ֆրանսիայի արտգործնախարարը և նրա գերմանացի և բրիտանացի գործընկերները, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ միասին, ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել ՀԳՀԾ-ին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լադրիանն անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոսեպ Բորելի, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մոսի և Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռոբի Արևմտյան Ասիայի լարվածությունը քննարկելու նպատակով կայացած հանդիպմանը, Թվիթերիի իր էջում գրել է.«Նիստի մասնակիցներն ընդգծել են տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու և ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կիրակի օրը տարածել են համատեղ հայտարարություն, որոմ, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, Իրանին կոչ են արել վերադառնալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը:
Հաղորդագրության մեջ, եվրոպական եռյակի ղեկարավերն առանց անդրադառնալու ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին և գեներալ Սուլեյմանիի սպանությանը, Իրանին հորդորել են զերծ մնալ Արևմտյան Ասիայում լարվածությաունը սրող քայելրից: