Եվրոպական եռյակը ակտիվացրել է Իրանի դեմ ուղղված «ձգանի մեխանիզմը»
Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան ներկայացնող եվրոպական եռյակը Բրյուսելում հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ ակտիվացրել է «ձգանի», կամ ՀԳՀԾ-ում տարաձայնությունների կարգավորման մեխանիզմը:
Վերոնշյալ եվրոպական երկրները, երեքշաբթի օրը Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին համընթաց համատեղ հաղորդագրություն հրապարակելով և առանց անդրադառնալու ԱՄՆ-ի ու եվրոպական կողմերի խոստմնազանցություններին, հայտարարել են.«Հաշվի առնելով Իրանի քայլերը և այն փաստը, որ այս երկիրը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին, դիմում ենք համատեղ հանձնաժողովին»:
Այդ մեխանիզմը գործընթաց է, որի ամբողջ փուլերի իրականացումը կհանգեցնի Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը:
Արձագանքելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին և Եվրոպայի խոստմնազանցությանը, Իրանը հունվարի 5-ին հրապարակեց հաղորդագրություն, որով հայտնեց ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման հինգերորդ քայլը մեկնարկելու մասին, որի համաձայն՝ Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակություն չի ունենալու միջուկային գործունեության ոլորտում: