Թրամփը ողջունել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Բրիտանիայի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i115690-Թրամփը_ողջունել_է_ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_Բրիտանիայի_հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԳՀԾ-ն «Թրամփի պայմանագրով» փոխարինելու՝ Բրիտանիայի վարչապետի առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 08:07 Asia/Tehran
  • Թրամփը ողջունել է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Բրիտանիայի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԳՀԾ-ն «Թրամփի պայմանագրով» փոխարինելու՝ Բրիտանիայի վարչապետի առաջարկը:

Թրամփը Թվիթերում գրել է. «Բորիս Ջոնսոնն ասել է. «Ավելի լավ է  ՀԳՀԾ-ն փոխարինել «Թրամփի պայմանագրով»: Եվ ես համաձայն եմ նրա առաջարկի հետ»:

Երեքշաբթի օրը, BBC News- ի հետ հարցազրույցում, Ջոնսոնը հայտարարել էր, որ Իրանի միջուկային գործարքը պետք է փոխարինվի Թրամփի գործարքով, քանի որ Վաշինգտոնն այն համարում է թերի:

Թրամփի վարչակազմը, հակառակ նախկին նախագահ Բարաք Օբամայի խոստմանը և ստորագրությանը, դուսր եկավ ՀԳՀԾ-ից և խախտեց ԱՄՆ-ի բոլոր պարտավորությունները: