Բրիտանիայում ներքին տարաձայնություններ կան ՀԳՀԾ-ի շուրջ
Ամերիկյան լրատվական ցանցը հաղորդել է, որ Բրիտանիայի կառավարության մեջ տարաձայնություններ կան ՀԳՀԾ-ի շուրջ:
CNN-ի հաղորդման համաձայն, ՀԳՀԾ- Թրամփի համաձայնագրով փոխարինելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը հակասում է այդ երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբի տեսակետին:
Երեքշաբթի օրը, BBC News- ի հետ հարցազրույցում, Ջոնսոնը հայտարարել էր, որ Իրանի միջուկային գործարքը պետք է փոխարինվի Թրամփի գործարքով, քանի որ Վաշինգտոնն այն համարում է թերի:
Սակայն այդ երկրի ԱԳՆ Դոմինիկ Ռաբը ՀԳՀԾ-ն համարում է ստեղծված իրավիճակում լավագույն ելքը:
Երեքշաբթի օրը, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հրապարակել են մի բանաձև, որում հայտարարել են միջուկային գործարքում տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին: