ՄԱԿ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i115725-ՄԱԿ_ն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած բոլոր կողմերին կոչ է արել ոչ մի ջանք չխնայել համաձայնագիրը պահպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 15:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած բոլոր կողմերին կոչ է արել ոչ մի ջանք չխնայել համաձայնագիրը պահպանելու համար:

ՄԱԿ-ի կայքէջի փոխանցմամբ, կազմակերպության գլխավոր քատուղարի խոսնակ Ստեֆան  Դյուժարիկն անդրադառնալով ՀԳՀԾ-ից Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանի դուրս գալուն և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտվորություններին եվրոպացիների անհավատարմությանը, Իրանին կոչ է արել շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և կատարել համաձայնագրի շրջանակում ստանձնած  իր բոլոր պարտավորությունները:

Դյուժարիկն այդ  հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ   Գերմանիան, Ֆրանսիան  ու Բրիտանիան հաղորդագրություն հրապարակեցին Իրանի միջուկային գործարքում  տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմը»: