ՄԱԿ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած բոլոր կողմերին կոչ է արել ոչ մի ջանք չխնայել համաձայնագիրը պահպանելու համար:
ՄԱԿ-ի կայքէջի փոխանցմամբ, կազմակերպության գլխավոր քատուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադառնալով ՀԳՀԾ-ից Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանի դուրս գալուն և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտվորություններին եվրոպացիների անհավատարմությանը, Իրանին կոչ է արել շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և կատարել համաձայնագրի շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները:
Դյուժարիկն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հաղորդագրություն հրապարակեցին Իրանի միջուկային գործարքում տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմը»: